Առէկսիմբանկը մինչև տարեվերջ մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը մինչև 70 մլրդ դրամ

17.10.2011 14:27
Առէկսիմբանկը մինչև տարեվերջ մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը մինչև 70 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է մինչև 2011թ. տարեվերջ ավելացնել իր վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչև 70 մլրդ դրամ` ապահովելով տվյալ ցուցանիշի 40%-ից ավել տարեկան աճ՝ նախորդ տարվա համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերի (ներառյալ վարկային գծերը) ընդհանուր ծավալը կազմում է 63.8 մլրդ դրամ (ակտիվների 74.6%-ը)`երրորդ եռամսյակում ապահովելով 2.4%, իսկ 9 ամիսների ընթացքում` 29.9% աճ», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաշվեկշիռային տվյալների համաձայն՝ բանկի ընդհանուր կապիտալը 2011 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 14.9 մլրդ դրամ, ակտիվները` 85.5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 70.6 մլրդ դրամ: 9 ամիսների արդյունքում բանկի զուտ շահույթը կազմել է 683.5 մլն դրամ: (1 դոլարը 375,16 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post