Հայաստանում սահմանվել են թանկարժեք մետաղների գները դեկտեմբերի 12-18-ի համար

12.12.2011 15:13
Հայաստանում սահմանվել են թանկարժեք մետաղների գները դեկտեմբերի 12-18-ի  համար

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները՝ ոսկի`  գնման գին` 19555.06 դրամ (+33.85), բացթողնման գին` 21255.50 դրամ (+36.79), արծաթ՝ գնման գին`365.87 դրամ (+1.12), բացթողնման գին` 397.68 դրամ (+1.21), պլատին՝ գնման գին` 17189.98 դրամ (-286.51), բացթողնման գին` 18684.76 դրամ (-311.43),   պալադիում`  գնման  գին`  7479,43 դրամ (+598.25), բացթողնման գին`  8129.81 դրամ (+650.27): (1 դոլարը 383,12 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post