ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված ԳԿՊ-ի ծավալը կազմել է 500 մլն դրամ

09.01.2012 15:19
ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված ԳԿՊ-ի ծավալը կազմել է 500 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի AMGT26097129 սերիայի 26-շաբաթյա գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել, որոնց ծավալը կազմում է 500 մլն դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 720 մլն դրամ, որոնցից 700 մլն դրամը՝ դիլերների մրցակցային առաջարկություններով, 20 մլն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններով:

Միաժամանակ գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն ներկայացվել:

Աճուրդին մասնակցել է 3 դիլեր: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.0000 տոկոս՝ 11.0000 տոկոս սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 500 մլն դրամ: (1 դոլարը 385,77 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post