Դրամով կարճաժամկետ ավանդների և վարկերի տոկոսադրույքները նոյեմբերին աճել են

10.01.2012 18:52
Դրամով կարճաժամկետ ավանդների և վարկերի տոկոսադրույքները նոյեմբերին աճել են

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի նոյեմբերին Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով տրամադրված կարճաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքը, հոկտեմբերի համեմատ, աճել է 0,22 տոկոսային կետով և կազմել 18,11 տոկոս, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների միջին տոկոսադրույքը նոյեմբերին ևս ավելացել է միջինը 0,1 տոկոսային կետով և կազմել 9,28 տոկոս:

Ըստ տվյալների՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել է 3,4 տոկոսով և նոյեմբերի վերջին կազմել ավելի քան 1,2 տրիլիոն դրամ:

Դրա հետ մեկտեղ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է ավելի քան 924 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 2,5 տոկոսով:

2011 թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 387,07 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post