Արթուր Բաղդասարյանն ընդգրկվել է «ՄՏՍ Բանկի» տնօրինության խորհրդում

07.07.2015 16:12
Արթուր Բաղդասարյանն ընդգրկվել է «ՄՏՍ Բանկի» տնօրինության խորհրդում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձել է ռուսական խոշորագույն բանկերից մեկի` «ՄՏՍ Բանկի» տնօրենների խորհրդի անդամ։

Ինչպես նշվում է ֆինանսական հաստատության կայքում հրապարակած նյութերում, այս տարվա հունիսի 29–ին անցկացված բաժնետերերի ընդհանուր ժողովի արդյունքներով` Տնօրենների խորհրդում ընդգրկվել է տասը մարդ, որոնց թվում է Արթուր Բաղդասարյանը։

«ՄՏՍ Բանկ» (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ) ՀԲԸ–ն «Սիստեմա ԲՖԿ» ԲԲԸ–ի դուստր կառույցն է, ՌԴ–ի խոշոր ունիվերսալ բանկը։ Բանկի բիզնեսը հիմնականում կենտրոնացված է Մոսկվայում և Մոսկվայի մարզում։

Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահն է (2003–ից մինչև 2006 թվականները), Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը (2008 — 2014 թթ.)։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post