ՎԶԵԲ-ը Արդշինբանկի համար հաստատել է 10 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` առևտրի խթանման ծրագրի համար

11.01.2016 16:58
ՎԶԵԲ-ը Արդշինբանկի համար հաստատել է 10 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` առևտրի խթանման ծրագրի համար

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն Արդշինբանկի համար հաստատել է 10 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` առևտրի խթանման ծրագրի համար, տեղեկացնում է բանկի կայքը:

«30 դեկտեմբերի 2015թ. Արդշինբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի Արդշինբանկը միացավ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրին որպես Թողարկող բանկ: Պայմանագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը Արդշինբանկի համար հաստատել է 10 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ, որը կօգտագործվի առևտրի գործարքների ֆինանսավորման համար»,-ասված է հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության, առևտրի խթանման ծրագրին մասնակցությունը թույլ կտա Արդշինբանկին մասնակից հաստատող բանկերի միջոցով ընդլայնել իր համագործակցության շրջանակը և աշխարհագրությունը:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև