«Idram» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի լիցենզիա

12.04.2016 15:58
«Idram» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի լիցենզիա

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. ԿԲ խորհրդի մարտի 31-ի որոշմամբ` «Idram» ՍՊԸ-ին տրամադրվել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:

«Idram» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թ.-ի մայիսի 8-ին: 2009 թ.-ի դեկտեմբերի 29-ին ընկերությունը լիցենզավորում է անցել ՀՀ ԿԲ-ի կողմից: Ընկերության գործունեությունն ուղղված է ինտերնետ տիրույթում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությունների զարգացմանը:

2012 թ.–ի մարտի 6–ին ՀՀ ԿԲ–ն առաջին անգամ «Idram»–ին տրամադրեց էլեկտրոնային փողեր թողարկելու թույլտվություն։ Ընկերության գործունեության նպատակն է զարգացնել ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությունները։ –0–


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև