Հայաստանի ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը հունվար–փետրվարին աճել է 2,7%–ով

12.04.2016 17:56
Հայաստանի ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը հունվար–փետրվարին աճել է 2,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում ծառայությունների ծավալը հունվար–փետրվարին կազմել է 37,2 մլրդ դրամ, ինչը 2,7 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում  ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։

ԱՎԾ–ի տվյալներով` ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը 2016 թ.–ի փետրվարին, 2015 թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել է 5,2 տոկոսով` հասնելով 18,4 մլրդ դրամի։

Հարկ է նշել, որ ֆինանսական հատվածին բաժին է հասնում հանրապետությունում ծառայությունների ողջ ծավալի 21,4 տոկոսը։

2016 թ.–ի հունվար–փետրվարին Հայաստանում ծառայությունների ծավալը կազմում է 173,7 մլրդ դրամ (9,8 տոկոսի աճ)։ Ֆինանսական հատվածից հետո ծառայությունների առավելագույն ծավալը բաժին է հասնում «մշակույթ, ժամանց և հանգիստ» ոլորտին` 35,7 մլրդ դրամ (50,5 տոկոսի աճ), «տեղեկատվություն և կապ» ոլորտին` 31,1 մլրդ դրամ (0,9 տոկոսի աճ) և «տրանսպորտ» ոլորտին` 22,4 մլրդ դրամ (24,8 տոկոսի աճ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև