Յունիբանկի քարտերով գործարքների անվտանգությունը կապահովվի 3D Secure/ Secure code տեխնոլոգիայով

10.08.2017 13:25
Յունիբանկի քարտերով գործարքների անվտանգությունը կապահովվի 3D Secure/ Secure code տեխնոլոգիայով

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/.Յունիբանկի քարտերով գործարքների անվտանգությունն այսուհետ ապահովվելու է 3D Secure/ Secure code տեխնոլոգիայով:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, դա նշանակում է, որ Յունիբանկի քարտապանը Verified By Visa կամ Secure Code նշանն ունեցող կայքերում, Visa քարտով վճարում կատարելիս, SMS հաղորդագրությամբ կստանա մեկանգամյա գաղտնաբառ (հնգանիշ կոդ), որը մուտքագրելուց հետո կարող է իրականացնել գործարքը:

Նշված ծառայությունը հնարավորություն է տալիս նույնականացնել քարտապանին վճարման պահին` էլ ավելի բարձրացնելով գործարքի անվտանգության մակարդակը: Ծառայությունը հասանելի է միայն այն քարտապաններին, որոնք բանկում ունեն ակտիվացված SMS ծառայություն: Ուստի հորդորում ենք մեր բոլոր քարտապաններին, եթե դեռ չեն օգտվում SMS-ծառայությունից, ապա մոտենան բանկի ցանկացած մասնաճյուղ և ակտիվացնեն այն: SMS-ծառայությունը տրամադրվում է անվճար:

Idram և U!Pay կայքերում գրանցված քարտապանները, SMS –ծառայությունն ակտիվացնելուց հետո, պետք է նշված կայքերում վերագրանցվեն: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Յունիբանկի քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն` (+37410) 555 385 հեռախոսահամարով:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև