ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է հաճախորդների սպասարկման EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին

10.08.2017 12:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է հաճախորդների սպասարկման EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն` այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպասարկվելու համար հաճախորդները կարող են նախապես EarlyOne բջջային հավելվածի միջոցով զբաղեցնել հերթ և սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին` առանց հերթում սպասելու:

Նոր ծառայությունը ոչ միայն զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, այլև ավելի հարմարավետ կդարձնի Բանկի մասնաճյուղեր այցելությունները: EarlyOne ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկ կոճակը, այնուհետև ընտրել նախընտրելի մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը և զբաղեցնել հերթ` հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համար: Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը, մուտքագրի հավելվածով նախապես իր համար ձևավորված կտրոնի համարը և ընտրված ժամին համակարգը կկանչի հաճախորդին սպասարկման:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև