VISA համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս բանկի կայքում

30.10.2018 15:12
VISA համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս բանկի կայքում

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում: Ծառայությունը ներդրվել է Վիզա վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կոնվերս Բանկը Հայաստանում միակ բանկն է, որը հնարավորություն է տալիս օնլայն երկու հարթակներում՝ Բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում ամբողջական, ամենաթարմ  տեղեկատվությունը ստանալ աշխարհի տարբեր երկրներում Վիզա քարտապանների համար գործարկված զեղչային ակցիաների՝  այդ թվում լոկալ զեղչային առաջարկների մասին»,-հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ կայքում և ֆեյսբուքում տեղեկատվությունը սինխրոնացված է Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից հրապարակվող ինֆորմացիայի հետ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկի հաճախորդներն անմիջապես կարող են տեղեկանալ նոր առաջարկների մասին: Գործում  է նաև նախընտրելի չափորոշիչների (տարածաշրջան, քարտի տեսակ, ծառայության տեսակ և այլն) մուտքագրմամբ  որոնման գործառույթ:

«Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է  լոյալության տարբեր ծրագրեր՝ հաճախորդներին առաջարկելով զեղչեր, կատարած անկանխիկ գնումների դիմաց բոնուս-միավորներ, cashback ակցիաներ և այլն: Այս առաջարկը հաճախորդների խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է, որը կհետաքրքրի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում անկանխիկ գործարքներ  իրականացնողներին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մանրամասները՝ հղումով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև