‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››․ ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 8.7%-9.1% է (ՎԻԴԵՈ)

08.05.2020 17:16
‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››․ ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը   8.7%-9.1% է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. 2020թ.-ի մարտի վերջի դրությամբ ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ի կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների մեծությունը կազմել է շուրջ 136 մլրդ դրամ։

 Ֆոնդերի ընդհանուր ներդրումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն դիվերսիֆիկացված են տարբեր աշխարհամասերում և երկրներում, տարբեր ակտիվների դասերում, որոնք արտահայտված են տարբեր արժույթներով, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում բացասաբար է անդրադառնում համաշխարհային ֆինանսական շուկաների վրա: Սակայն այն առավել խիստ է արտահայտվում հատկապես համաշխարհային բաժնետոմսերի շուկայի վրա, որտեղ անկումը 2020թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 20-25%՝ ըստ առանձին ինդեքսների։

‹‹Նշված անկումը չէր կարող իր բասացական ազդեցությունը չունենալ հայաստանյան այն կենսաթոշակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվների մի մասը ներդրված է բաժնետոմսերում։ Այն բավականին զուսպ է եղել՝ պայմանավորված մեր գործողություններով: ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ի կողմից հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմությունը փաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում եղել են կարճատև ժամանակահատվածներ, որոնց ընթացքում ֆոնդերն արձանագրել են բացասական արդյունքներ, սակայն բոլոր դեպքերում էլ անկումներին հաջորդել են աճի առավել երկար ժամանակահատվածներ: Արդյունքում, ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկանացված եկամտաբերության ցուցանիշները գտնվում են բավականին բարձր մակարդակում՝ տատանվելով 8.7%-9.1% միջակայքում։ ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ը կենսաթոշակային ֆոնդերը կառավարելիս առաջնորդվում է՝ ելնելով ֆոնդերի մասնակիցների լավագույն շահերից՝ օգտվելով ֆրանսիական Ամունդիի էքսպերտիզայից և տեխնիկական աջակցությունից››,- նշել է ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ›› ընկերության տնօրենի տեղակալ, Ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post