Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով

11.05.2021 20:13
Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես կայքից և ստանալ զեղչեր, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ վարկի ձևակերպման  և առցանց գնումներ կատարելու  գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու անհրաժեշտության:

Վարկային հայտի հաստատման դեպքում հաճախորդը SMS հաղորդագրությամբ ստանում է պրոմո-կոդ և տեղեկատվություն` հաստատված վարկի գումարի վերաբերյալ, ինչից հետո նա կարող է ընտրել անհրաժեշտ ապրանքներն «ԻԴԵԱԼ համակարգ»-ի առցանց ներկայացված լայն տեսականուց՝ վարկի հաստատված սահմանաչափի շրջանակներում: Ապրանքներն առաքվում են հաճախորդի նշված հասցեով անմիջապես հաջորդ օրը․ նա պետք է անձամբ ընդունի առաքումը և ստորագրի վարկային փաստաթղթերը: 

Առցանց ապառիկ գնումներ կատարելու քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է հետևյալ հղումով:

Մեր օրերին թվային միջավայրում առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Բաց մի՛ թողեք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ ծառայությունից օգտվելու հնարավորությունը. խնայե՛ք Ձեր ժամանակը, կատարե՛ք առցանց գնումներ «ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից և ավելին, ստացե՛ք 27% զեղչ առցանց գնումների համար:

«ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից ապրանքների գնման ապառիկ վարկերը տրամադրվում են 30 հազար ՀՀ դրամից մինչև 1,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը 0%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), կախված տարեկան տոկոսադրույքից` կիրառվում է ամսական միջնորդավճար՝ 0%-ից մինչև 1.01%:

Ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև