IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի երկրորդ տրանշի պարտատոմսերի տեղաբաշխումը

07.09.2021 19:08
IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի երկրորդ տրանշի պարտատոմսերի  տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է AMANLBB2DER5 ծածկագրով դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը, հաղորդում է IDBank-ի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը ` 27 ամիս։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

IDBank-ի՝ Ձեր պարտատոմսերը կարող եք գտնել անմիջապես Idram&IDBank հավելվածում՝ մուտք գործելով «Բանկինգ» բաժին և ընտրելով «Պարտատոմսեր» ենթաբաժինը։ Հավելվածում ներկայացված է պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև