ԿԲ նախագահն ու ԵԱԶԲ վարչության նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր

07.09.2021 14:46
ԿԲ նախագահն ու ԵԱԶԲ վարչության նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:  

«Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը», – նշվում է ԿԲ–ի հաղորդագրության մեջ:

Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ և ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը:  

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև