ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում դասի հաճախորդները կսպասարկվեն նոր գրասենյակում

30.12.2021 21:51
ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում դասի հաճախորդները կսպասարկվեն նոր գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը կշարունակի իր գործունեությունը նոր հարմարավետ գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Բուզանդ փող. 17,  շինություն թիվ 234, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի պրեմիում սեգմենտի հաճախորդները կսպասարկվեն ժամանակակից և ոճային դիզայնով նախագծված նոր ընդարձակ,  էլեգանտ և հարմարավետ գրասենյակում:

Գրասենյակը՝ դիզայներական օրիգինալ լուծումների  և ճիշտ պլանավորված սպասարկման գոտիների շնորհիվ նախագծված է այնպես, որպեսզի այցելուներին հարմարավետ լինի գտնվել Բանկում, իսկ ծառայություններից օգտվելը լինի արագ, պարզ և հարմար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են բանկային բարձրակարգ սպասարկումը և բացառիկ արտոնությունները, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ ​​անհատական ​​ծառայությունների մատուցումը:

«Փրայմ» ծառայությունների փաթեթը  հաճախորդներին հնարավորություն է տալիս շահավետ տեղաբաշխել իրենց խնայողությունները և օգտվել բարձրակարգ ծառայություններից՝ լիակատար գաղտնիության երաշխավորմամբ: Անհատական մենեջերը կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն, կներկայացնի հաճախորդի շահերը ինչպես բանկում, այնպես էլ տարբեր արտաքին գործարքներ իրականացնելիս, կկազմակերպի տեղաբաշխված միջոցների կառավարումը և բանկային գործառնությունների իրականացումը:

«Prime» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում  է VISA Infinite պրեմիում քարտ՝ անհատական ​​վարկային սահմանաչափով՝ մինչև 55 օր վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածով, հատուկ զեղչերով, առևտրի և ծառայությունների ոլորտում հավատարմության լավագույն ծրագրերով, առանձնահատուկ պայմաններով ապահովագրական փաթեթով: Հաճախորդի ընտանիքի անդամներն ունեն կից անվճար քարտերի ձևակերպման հնարավորություն:

Պրեմիում փաթեթը ներառում է «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected]   էլ. հասցեով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Infinite քարտապաններին հասանելի է «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 6 անվճար մուտքի հնարավորությամբ:

«Փրայմ» մասնաճյուղի հաճախորդները կարող են օգտվել «Visa Luxury Hotels Collection» ծառայությունից, որը տալիս է մի շարք առավելություններ բարձր դասի հյուրանոցներում կացության ժամանակ: Դրա համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոցն ամրագրել կայքում և վճարել կացության համար Visa Infinite քարտով:

Պրայմ մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հղումով:

Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են հարմարավետ սրահներ՝ նախատեսված ոչ պաշտոնական մթնոլորտում գործնական հանդիպումներ անցկացնելու կամ հանգստանալու համար, ինչպես նաև պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար: 

«Փրայմ» մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերը՝ ժամը 09:30-17:00, շաբաթ օրերին՝ 11:00-15:00:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով կամ այցելելով մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև