ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը

02.04.2021 20:19
ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքները հանդիսանում են United Travel ընկերության՝ ավիաընկերությունների հանդեպ վճարային պարտավորությունների կատարման ֆինանսական ապահովություն՝ տալով ընկերությանը գործընկերների հետ հարաբերությունների անըդհատության հնարավորություն: 

United Travel-ը տուրիստական գործակալություն է, որն իր հաճախորդներին ապահովում է ճանապարհորդության և տեղեկատվական ծառայությունների լայն տեսականի տարբեր ոլորտներում. միջազգային զբոսաշրջություն և հանգիստ, շրջագայություններ և էքսկուրսիաներ, վիզայի ձևակերպում, տոմսերի և հյուրանոցների ամրագրում, փոխադրումների կազմակերպում:

1996թ․-ից ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և կազմակերպում է շրջագայություններ: Ընկերությունն ունի կնքված  համաձայնագրեր խոշոր տուրիստական գործակալների հետ, ինչպիսիք են Aeroflot-Ռուսական ավիաուղիներ, Qatar Airways, Siberia Airlines, AZIMUTH Airline, Nordwind Airlines, Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ, Բելավիասերվիս, Ավստրիական ավիաուղիներ, Air Arabia, Air France, Fly Express:

Բանկի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընկերությանն արդյունավետ օգտագործել սեփական դրամական միջոցներն, իրականացնեվաճառված տոմսերի հետաձգված վճարումներ` ապահովելով վաճառքների անընդհատ հոսք: 

Միջին բիզնեսի  վարկավորումը և սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել  կարևոր ոլորտներից է: Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական ​​մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության  առանձնահատկությունները: 

Բանկային երաշխիքը տուրիստական գործակալությունների/տուրօպերատորների ֆինանսավորման ամենաարդյունավետ գործիքն է, որն ապահովում է ընկերության վճարային և պայմանագրային պարտավորությունների կատարում: Այս ֆինանսական գործիքի հիմնական առավելություններն են  ծախսերի խնայումը (ավելի մատչելի է վարկային միջոցների համեմատությամբ) և գործարքների իրականացման հետ կապված ռիսկերի նվազեցումը: Բանկային երաշխիքը հանդիսանում  է հաճախորդի ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում: 

Բանկային երաշխիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև