11.06.2022 20:00
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն է համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։
Հունիսի 6-ից 12-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով և Ակբա բանկի բացառիկ գործընկերությամբ «Բանդ ա Տիղեքս» կրկեսային խումբը՝ յոթ ակրոբատներով, Երևանի փողոցներում ներկայացնում է հեծանվային երաժշտական շոու:
Ֆրանսիացի արտիստների ակրոբատիկ շոուն և հայ երաժիշտների՝ «Ուտոլա» խմբի կատարումները միաձուլում են հայ-ֆրանսիական մշակույթը և խորհրդանշում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը։
«Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանում ֆրանսիական ժամանակակից արվեստի տարածմանը: Հանրային վայրերում հայ հանրությանը ներկայացնում ենք ֆրանսիական ժամանակակից մշակույթի նոր դրսևորումները: Այս ծրագրի իրականացման մեր գործընկերն Ակբա բանկն է, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի մշտական գործընկերն է և աջակցել է այս տարվա մեր մշակութային կարևոր ծրագրերից մեկի իրականացմանը»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանԱնն Լույոն:
Արտիստները իրենց յուրահատուկ երաժշտական, պարային ու ակրոբատիկ կատարումներով դրական էմոցիաներ կպարգևեն նաև գյումրեցիներին, ուսումնական հաստատությունների և «Թումո» կենտրոնների սաներին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: