Հայաստանից ավելի լավ տեղ չկա. Ակբա բանկը ճամբարականների  համար կազմակերպել է ինտերակտիվ ծրագիր (ՎԻԴԵՈ)

22.08.2022 15:57
Հայաստանից ավելի լավ տեղ չկա. Ակբա բանկը ճամբարականների  համար կազմակերպել է ինտերակտիվ ծրագիր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./ԱՌԿԱ/. Բոլոր երգերը, մտքերը, ապագայի ծրագրերը հայրենիքում ու հայրենիքի մասին․ ճամբարականները գիտեն՝ Հայաստանից լավ տեղ չկա։ Ապրելու բանաձևը՝ սովորել, դառնալ լավ մասնագետ և հզորացնել երկիրը։

Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում ամառային արձակուրդներն են անցկացնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և բազմազավակ ընտանիքների 11-13 տարեկան երեխաները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Արդեն 6 տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը իրականացնում է ամառային կրթական ծրագրեր՝ երեխաներին ֆինանսական գիտելիքներ փոխանցելու համար։

Երեխաների համար կազմակերպվում են խաղ-մրցույթներ, քննարկումներ, որոնց միջոցով երեխաները իմանում են, թե ինչ ծառայություններ են մատուցում ֆինանսական կազմակերպությունները, ինչ է ֆինանսական ապահովագրությունը, ավանդը և, առհասարակ՝ ինչ է փողը։

Կրթական ծրագրին մասնակցում է Ակբա բանկը, որը ճամբարականների  համար կազմակերպել է ինտերակտիվ ծրագիր։

Բանկի աշխատակիցները խաղերի միջոցով երեխաներին են փոխանցում ընկերության, փոխօգնության, միասնականության և թիմային աշխատանքի գաղափարները։

Ուսումնական տարվան ընդառաջ Ակբա բանկը ճամբարականների համար պատրաստել է նաև նվերներ՝ գրենական պիտույքներ, գրքեր։ Սեպտեմբերին ճամբարականները դպրոց կգնան արդեն լավ ընկերներ դարձած, ջերմ հիշողություններով և համալրված գիտելիքներով։

«Օրվա հիմնական նպատակը երեխաներին ուրախացնելն է, հաճելի օր պարգևելը, լավ հիշողություններ ստեղծելը։ Խաղերի հիմքում դրված էր միմյանց օգնելու ու համագործակցելու գաղափարը: Միմյանց օգնելով, մի գաղափարի շուրջ համախմբվելով ու միասին համագործակցելով՝ երեխաները կարողացան խաղը խաղալ»,-նշել է Ակբա բանկի Ոչ ֆինանսական ծառայությունների թիմ լիդեր Արմինե Թումանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post