19.12.2022 16:12
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:
Acba digital-ի «Ներդրումներ» բաժնում ընտրելով «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնի «Առաջնային շուկա» կոճակը, ներդրում կատարողը կտեղեկանա բանկի կողմից առաջնային շուկայում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի հիմնական պայմանների մասին։
Գործընթացն իրականացվում է 24/7 սկզբունքով, ինչը նշանակում է, որ պարտատոմսի գնումը հնարավոր կլինի իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
Ավելին կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:
Acba digital հավելվածը հնարավոր է ներբեռնել այս հղմամբ:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: