ՀՀ ԿԲ–ն ակնկալում է, որ 2023թ.–ի երկրորդ կիսամյակում գնաճը կկայունանա թիրախային 4% մակարդակում. Գալստյան

01.02.2023 12:38
ՀՀ ԿԲ–ն ակնկալում է, որ 2023թ.–ի երկրորդ կիսամյակում գնաճը կկայունանա թիրախային 4% մակարդակում. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն ակնկալում է, որ 2023թ.–ի երկրորդ կիսամյակում գնաճը կկայունանա թիրախային 4% մակարդակում։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ։

«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին գործոնների թուլացման արդյունքում ընդհանուր գնաճային ֆոնը Հայաստանում աստիճանաբար թուլանում է», – ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ աշխատաշուկայում դեռևս նկատվում է բարձր պահանջարկ և նպաստում է աշխատավարձերի ու ապրանքների և պրոդուկտների առանձին տեսակների գների աճին։

«ԿԲ խորհուրդը ռացիոնալ համարեց անփոփոխ թողնել տոկոսադրույքը։ Խորհուրդը հետևողական կլինի գների կայունության ապահովման և ցանկացած ռիսկերի չեզոքացման հարցում, որոնք կապված են գնաճային ակնկալիքների հետ։ Դրամավարկային քաղաքականության նշված սցենարում ամսական գնաճն աստիճանաբար կնվազի և 2023թ.–ի երկրորդ կեսին կկայունանա 4% թիրախային ցուցանիշի մակարդակում։ ԿԲ խորհուրդը կարծում է, որ նշված հետագծից շեղվելու ռիսկերը բալանսավորված են, ռիսկերի առաջացման դեպքում Խորհուրդը կարձագանքի համապատասխան ձևով և կապահովի գների կայունություն», – ասաց նա։

Գալստյանը նաև նշեց, որ շուկայի կողմից գնաճային ճնշումը զսպվում է։ Դա մասամբ պայմանավորված է փոխարժեքով, ինչպես նաև FAO ցուցիչի վարքով։

«Օրինակ յուղերի գները, որոնք իրենց գագաթնակետին հասան նախորդ տարվա փետրվարին, այս պահին գտնվում են ավելի ցածր մակարդակում, և բնական է` մենք տեսնում ե նք, որ Հայաստանում պարենի գները ևս ֆիքսում են նվազում գագաթնակետաին ցուցանիշներից», – ասաց նա։

ԿԲ նախագահը հայտարարեց, որ հավասարակշիռ դրամավարկային քաղաքականությունը թույլ տվեց հասնել գնաճի 8,3%–ի 2022թ.–ի արդյունքում, «ինչը բարձր է մեր նպատակից, բայց, աւյնուամենայնիվ, շատ ավելի լավ է, քան աշխարհի բազմաթիվ երկրներում»։

ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 31–ը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 10.75%։ Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post