Հայաստանում ավանդների ծավալն աճել է 43%–ով. ԿԲ

01.02.2023 13:01
Հայաստանում ավանդների ծավալն աճել է 43%–ով. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների ծավալն աճել է 43%–ով։ Այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

«Ռեզիդենտների ավանդների թվի աճը կազմել է 29,4%, ոչ ռեզիդենտներինը` 96,3%։ Եթե խոսենք բացարձակ թվերի մասին, ապա ռեզիդենտների ավանդների ծավալը 2022թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է  3,3796 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտներինը` 1,287 մլրդ դրամ», – ասաց Գալստյանը։

Հայաստանում գործում է 18 առևտրային բանկ։ Հայաստանում գործող առևտրային բանկերից 1000 խոշոր հարկատուների ցանկում 2022թ.–ի հունվար–դեկտեմբերին ներառվել է 16 բանկ, որոնք պետբյուջե են վճարել ընդհանուր մոտ 60,2մլրդ դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post