Զարգացում և շուկայի նկատմամբ հետաքրքրության ներգրավում. AMX–ի գլխավոր տնօրենը` բորսայի զարգացման ապագա ռազմավարության մասին

14.06.2023 14:46
Զարգացում և շուկայի նկատմամբ հետաքրքրության ներգրավում. AMX–ի գլխավոր տնօրենը` բորսայի զարգացման ապագա ռազմավարության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Հայկական ֆոնդային բորսայի (AMX) գործունեության մեջ չեն սպասվում լուրջ փոփոխություններ Վարշավայի ֆոնդային բորսայի (WFB) հետ գործարքից հետո, ասաց AMX–ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։

«Կլինի զարգացում և ֆիզիկական անձանց շուկա ներգրավելու փորձեր», – պարզբաբանեց նա։

Եգանյանն ընդգծեց, որ երկու տարի առաջ AMX–ը WFB–ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ համատեղ սկսեց մշակել կապիտալի շուկայի զարգացման ռազմավարություն, որտեղ դերակատարություն ունեն և′ բորսան, և′ Կենտրոնական բանկը, և′ բրոքերները, և′  բաժնետերերը, և′  միջազգային ֆինանսական կառույցները։

Նա պարզաբանեց, որ հիմա աշխատանք է տարվում գործողությունների ցանկի վրա 1–2 տարվա և 2–5 տարվա հեռանկարում։

«Ձևավորվել է Տնօրենների խորհուրդ, ներգրավվել են շատ բարձրակարգ մասնագետներ։ Օրինակ, Խորհրդի անդամների թվում է Շտուտգարդտի ֆոնդային բորսայի նախկին տնօրենը», – ասաց նա։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներդրողների համար առկա են բորսայական գործիքների բազմազանություն և առավելագույն թափանցիկություն։ Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ 

2022թ.–ի մայիսի 24–ին ՀՀ ԿԲ Խորհուրդը հավանություն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից (WFB) AMX–ի գնման գործարքին, իսկ նույն տարվա հունիսի 28–ին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և WFB–ի Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիեթլը ստորագրեցին AMX–ի վերահսկիչ փաթեթի վաճառքի մասին համաձայնագիրը։ Այսպիսով, WFB–ին ձեռք բերեց AMX-ի բաժնետոմսերի 65,03%–ը (967 բաժնետոմս), ՀՀ ԿԲ–ն կպահպանի մասնակցությունը 25,02% կապիտալում, իսկ մնացած 9,95% –ը AMX–ի սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կազմում է մոտ 873մլն դրամ (շուրջ 2,2մլն դոլար)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post