Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում

14.06.2023 17:37
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել AMX AWARDS 2023-ի երեք անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/ԱՌԿԱ/․ AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության շրջանակում Կոնվերս Բանկը դարձել է եռակի մրցանակակիր, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում: Բանկի Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը ճանաչվել է «Առևտրի լավագույն գործընկեր-2023», իսկ Մանրածախ դեպարտամենտի աշխատակից Անահիտ Բադալյանն արժանացել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության համար» խրախուսական մրցանակին, որն, ի դեպ, շնորհվում է առաջին անգամ:

Մրցանակները շնորհվել են՝ հաշվի առնելով Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ հաճախորդները հասանելիություն են ստանում մատուցվող ֆինանսական ծառայություններին, այդ թվում՝ արժեթղթերով գործարքների (արժեթղթերի առք ու վաճառք, ռեպո գործարքներ) կնքմանը:

Նշենք, որ Կոնվերս Բանկը նշված կառույցների հետ երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի և բազմիցս լավագույնն է ճանաչվել AMX AWARDS-ի տարբեր անվանակարգերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post