ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը

16.06.2023 15:32
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք, հաղորդում է ՎՏԲ–Հաըաստանի Բանկի մամուլի ծառայությունը:

5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում:

Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով:

8 հարկ զբաղեցնող նոր գրասենյակը նախագծված է լոֆթ ոճով և հագեցած է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներով։ Գործնական քննարկումների համար նախատեսված են հարմարավետ հանդիպումների սենյակներ և աշխատակիցների համար հանգստի գոտիներ՝ ներառյալ բացօթյա պատշգամբ:

«Մեր նոր գրասենյակի բացումը բանկին թույլ տվեց հրաժարվել վարձակալած անշարժ գույքից և տեղափոխել  գլխամասային գրասենյակը Երևան քաղաքի կենտրոնից հեռու՝ ավելի հանգիստ և կանաչապատ տարածք: Նոր գրասենյակի շենքի կոնցեպտն այնպիսին է, որպեսզի յուրաքանչյուր աշխատակցին առավելագույն հարմարավետություն ապահովի։ Մեր բանկի թիմային աշխատանքի հաջողությունը հարմարավետ պայմանների ստեղծումն է ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ անձնակազմի հանգիստն ապահովելու համար: Գրասենյակային տարածքի ձևավորման ընթացքում մենք առաջնորդվել ենք այս երկու սկզբունքների միջև հավասարակշռություն պահպանելով»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի ԺՊ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում՝ Մանանդյան 33/3 հասցեում։ Առաջին հարկում գործում է 24/7 ինքնասպասարկման գոտի՝ որտեղ տեղադրված են 2 բանկոմատներ և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս կատարել բանկային գործարքներ՝ առանց պլաստիկ քարտի կիրառության։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է պետական ​​առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար: Բանկի շահույթը 2023թ․ 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ։ Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վերջում բանկի կորպորատիվ հաճախորդների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, իսկ մանրածախ հաճախորդների թիվը գերազանցել է 380 հազարը: Այսօր բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 50 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 50 վճարային տերմինալներ։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post