14.08.2023 16:36
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Freedom Broker Armenia ընկերությունը ձգտում է իր ներդրումն ունենալ ինտեգրվելու և եվրոպական չափանիշներին համապատասխանելու գործընթացների արագացման գործում, հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:
«Արդեն հիմա Freedom Broker Armenia-ի միջոցով կարելի է գնել արժեթղթեր, որոնց առուվաճառքն իրականացվում է տեղական բորսայում։ Մենք տեղական դեպոզիտարիայի մասնակից ենք, այսինքն Freedom Broker Armenia-ի միջոցով կարելի է պահպանել արժեթղթեր: Բայց մենք առաջ ենք շարժվում: Հենց հիմա, քանի որ բորսան հնարավորություն է ընձեռել միանալ իր հարթակին API-ի միջոցով, մենք ինտեգրոմ ենք դրա պրոդուկտները Tradernet-ում՝ մեր սեփական առևտրային համակարգում, որից օգտվում են Freedom Holding-ի հաճախորդներն ամբողջ աշխարհում», - հայտարարել է նա:
Կլյուշնևը կարծում է, որ դրա արդյունքում բացի իրացվելիության ավելացումից ու տեղական շուկայում ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ հանդիսացող տեղական ներդրողների կողմից պրոդուկտների գնման պարզությից, բազմաթիվ ոչ ռեզիդենտների համար հնարավոր կդառնա հեշտ ու արագ հասանելիություն ստանալ տեղական բորսայի նկատմամբ:
«Սա բավականին կարևոր փաստ է, և սա արդեն ծրագիր չէ այլ մոտ ժամանակների հարց», - ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ով ուղղություններով է անհրաժեշտ ակտիվացնել աշխատանքները՝ միջազգային համակարգերին ու չափանիշներին համապատասխանելու համար՝ փորձագետը նշել է, որ ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն առկա է։
«Իմ կարծիքով, այն, ինչ հավանաբար պակասում է, իրացվելիությունն է, այսինքն՝ մեծ թվով արտասահմանյան ոչ ռեզիդենտ դերակատարների մասնակցությունը, ներքին դերակատարների ավելի մեծ ներգրավվածությունը։ Դա կարող են լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք», - ասել է նա:
Կլյուշնևը նշել է, որ իրացվելիության հիմնական ծավալը տրամադրում ենիրավաբանական անձինք, ուստիանհրաժեշտ է բարձրացնել հանրային բիզնեսի թափանցիկության, ներդրողների պաշտպանության նկատմամբ պահանջները, որպեսզի ներդրողն իրեն պաշտպանված զգա շուկայում։
«Կարևոր է, որ հանրային ընկերությանը ներկայացվող պահանջները համարժեք լինեն, և Հայաստանի շուկայում ներկա գտնվող ընկերության կողմից անցնող ճանապարհը (փակից դեպի բաց) լինի իրական»,- եզրափակել է նա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: