Freedom Holding-ի համահիմնադիրը կանխատեսում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքների նվազում

14.08.2023 16:40
Freedom Holding-ի համահիմնադիրը կանխատեսում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքների նվազում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել պարտատոմսերի շուկային:

«Հիմա տոկոսադրույքները բավականին բարձր են, բայց նվազման միտում ունեն։ Իսկ դա կառաջացնի կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքների նվազում։ Մենք գալիք ամիսները շատ լավ ժամանակ ենք գնահատում կարճաժամկետ պարտատոմսերից երկարաժամկետ պարտատոմսերի անցնելու առումով՝ երկար ժամանակով բարձր տոկոսադրույքներ ֆիքսելու համար։ Սովորաբար խոշոր պորտֆելները ներդրումներ են կատարում պարտատոմսերում: Հիմա շատ լավ ժամանակ է նրանց համար սեփական պորտֆելը կարճաժամկետից երկարաժամկետ պարտատոմսերի տեդափոխելու համար: Սա, իմ կարծիքով, շատ ակտուալ է», - ասել է Կլյուշնևը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post