Հայաստանն աշխատում է Pay Pal-ի ներգրավման ուղղությամբ. փոխնախարար

14.08.2023 23:39
Հայաստանն աշխատում է Pay Pal-ի ներգրավման ուղղությամբ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանն աշխատում է Pay Pal-ի ներգրավման ուղղությամբ, հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

«Բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի գործընկերների հետ, նախորդ շաբաթ այս թեման քննարկվել է երկկողմ բանակցություններում: Pay Pal-ի համար Հայաստանը բավականին փոքր շուկա է, և այս հարցի լուծման դանդաղումը կապված է դրա հետ», - ասաց Տերյանը Armenian Business Portal Telegram-յան ալիքի ուղիղ եթերում:

Նա նաև վստահեցրեց, որ այս հարցը մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում:

«Մենք աշխատում ենք դրա վրա՝ հասկանալով, որ դա անհրաժեշտ է մեր ձեռներեցներին», - հայտարարեց Տերյանը:

PayPal-ը խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգ է, որը թույլ է տալիս հաճախորդներին վճարել հաշիվներն ու գնումները, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ: PayPal-ն էլեկտրոնային վճարումների ամենահայտնի համակարգերից է աշխարհում, այն անհրաժեշտ է eBay-ից կամ Amazon-ից գնումներ կատարելու, ինչպես նաև կոմերցիոն առցանց ծառայություններ մատուցող ծրագրավորողների, բլոգերների և ընկերությունների համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post