Հանրապետության Հրապարակում գտնվող Հայփոստի շենքը կմասնավորեցվի բորսայի միջոցով

17.08.2023 14:44
Հանրապետության Հրապարակում գտնվող Հայփոստի շենքը կմասնավորեցվի բորսայի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. Կառավարությունը որոշել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակում գտնվող Հայփոստի մասնաշենքը և այն դարձնել Բաց բաժնետիրական ընկերություն:

Ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, մասնավորապես՝ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության և 5-ամյա միջոցառումների ծրագրի 103-րդ կետի դրույթներն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր։

Պիլոտային ծրագրի առաջին փուլով, այն է՝ սույն նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականության սեփականությունը հանդիսացող ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 78099/81153 բաժնային սեփականության իրավունք) ներդրմամբ ստեղծել «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերություն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post