ՀՀ ԿԲ-ն զգուշավորություն դրսևորող մարմին է, որն ապահովում է ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայումը գլոբար մարտահրավերներին. ՎԶԵԲ

27.09.2023 17:57
ՀՀ ԿԲ-ն զգուշավորություն դրսևորող մարմին է, որն ապահովում է ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայումը գլոբար մարտահրավերներին. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն զգուշավորություն դրսևորող մարմին է, որը մեծ աշխատանք է կատարում՝ ապահովելով ՀՀ տնտեսության և ֆինանսական համակարգի դիմակայումը գլոբար մարտահրավերներին, հայտարարել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նշելով, որ ՎԶԵԲ-ի կարևոր գործընկերներից են մասնավոր ոլորտը և տեղական ֆինանսական ինստիտուտները՝ նա ավելացրել է, որ ՀՀ ԿԲ-ի հետ ՎԶԵԲ-ը համագործակցում է հայեցակարգային բարեփոխումների շրջանակներում։

«Միասին աշխատում ենք ներքին դրամային շուկայի հնարավորությունների ընդլայնման, տեղական կապիտալի շուկաների զարգացման շուրջ, ինչպես նաև տնտեսության ապադոլլարավորման ուղղությամբ։ Մեր հարաբերություններն արգասաբեր են և առջևում դեռ շատ համատեղ բարեփոխումներ ունենք», - ասել է Ռիգտերինկը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post