ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը էապես կնպաստի երկրի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում. առաջին փոխնախագահ

28.09.2023 17:37
ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը էապես կնպաստի երկրի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում. առաջին փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայսաստանի պես երկրի համար, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, ՎԶԵԲ Տարեկան ժողովը կարող է էապես նպաստել այդ նպատակի իրագործմանը, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

«ՎԶԵԲ Տարեկան ժողովը կայացած միջազգային իրադարձություն է և առանձնահատուկ մի հարթակ, որտեղ հավաքվում են գործարարները, ներդրոող և ներդրվող երկրների կառավարության ներկայացուցիչները։ Տարեկան հանդիպմանը մասնակցում է մոտ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ողջ աշխարհից 900 բիզնեսի ներկայացուցիչներ», - ասել է նա:

Ռիգտերինկի խոսքով, հաշվի առնելով բարձրաստիճան այցելուների ներկայությունը՝ ՎԶԵԲ Տարեկան ժողովը ընդունող կողմի համար բացառիկ հնարավորություն և առիթ է՝ ներկայացնելու երկիրը բարձրաստիճան պետպաշտոնյաներին, պոտենցիալ ներդրողներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային լրատվական միջողներին։

«Համաժողովը կատարյալ հարթակ է, որտեղ կքննարկվեն և իրականություն կդառնան միջազգային և տեսական համագործակցության, զարգացման, կապերի ամրապնդման և ընդպայնման հնարավորությունները։ Այն խթանում է երկրի տնտեսությունը և նպաստում տարածաշրջանային և միջազգային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը», -ընդգծել է նա:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024 թվականի հերթական՝ 33-րդ տարեկան ժողովը կանցկացվի Երևանում մայիսի 14-16-ը։

Առանցքային իրադարձություն է ՎԶԵԲ-ի բարձրագույն մարմնի՝ Կառավարիչների խորհրդի նիստը, որի ժամանակ գնահատվում է բանկի գործունեությունը և որոշվում են ապագա ռազմավարական ուղղությունները։

Կանցկացվի նաև գործարար համաժողով՝ ձեռներեցների, ներդրողների, պետական ​​պաշտոնյաների և լրատվամիջոցների մասնակցությամբ։ Տարեկան ժողովը ներառում է քաղաքացիական հասարակության ծրագիր, դոնորների հանդիպում և այլ օժանդակ միջոցառումներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Իր գործունեության օրվանից ընկերությունը մոտավորապես 2 միլիարդ եվրո է ներդրել 206 նախագծերում՝ աջակցելով մասնավոր հատվածի, ինչպես նաև էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտների զարգացմանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post