Ֆոնդային շուկայի կապիտալիզացիան, 2022թ.-ի արդյունքում, հասել է 280մլրդ դրամի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 7%-ով. AMX–ի գլխավոր տնօրեն

29.09.2023 19:37
Ֆոնդային շուկայի կապիտալիզացիան, 2022թ.-ի արդյունքում, հասել է 280մլրդ դրամի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 7%-ով. AMX–ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆոնդային շուկայի կապիտալիզացիան, 2022թ.-ի արդյունքում, հասել է 280մլրդ դրամի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 7%-ով, հայտարարել է AMX–ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե AMX-ը նախատեսու՞մ է համագործակցություն հաստատել միջազգային այլ բորսաների հետ` նա նշել է, որ առաջին հերթին դաՎարշավայի ֆոնդային բորսան է:

«Նպատակն է այն է, որ մեր արժեթղթերը թույլատրվեն առևտրի նրա հարթակներից մեկում: Դա մեկուկես տարվա նախագիծ է, և մենք հույս ունենք, որ կհասնենք դրան», – ասել է Եգանյանը։

Նրա խոսքով, հետաքրքրիր է նաև վրացական շուկան:

«Այստեղ ունենք փոխադարձ հետաքրքրություն. մենք կիսվելու բան ունենք, և միաժամանակ նրանք մեզ հետաքրքրող շատ բան ունեն: Օրինակ, այնտեղ գործող բրոքերական ընկերությունները: Մենք չունենք նման զարգացած բրոքերական ինդուստրիա, իսկ նրանք չունեն մեր նման զարգացած ենթակառուցվածք, մասնավորապես, չունեն զարգացած դեպոզիտարիա, AMXTrader հարթակ», – ասել է նա։

Բորսայի գլխավոր տնօրենը նաև նշել է, որ հետաքրքիր գործընկեր է Ղազախստանի ֆոնդային բորսան, դիտարկվում է համագործակցության հնարավորություն, այդ թվում՝ խաչաձև ցուցակման մասով:

«Չբացելով փակագծերն ասեմ, որ որոշ զարգացող երկրներ տարբեր մայրցամաքներում հետաքրքրված են մեր կողմից մշակվող AMXTrader ծրագրի ձեռք բերմամբ», – ավելացրել է նա։

Հայկական ֆոնդային բոսայի մասին

Վարշավայի ֆոնդային բորսան (WFB) 2022 թվականի հունիսին ձեռք է բերել AMX-ի բաժնետոմսերի 65,03%-ը (967 բաժնետոմս): 25.02%-ը` մասնակցություն ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում, մնացած 9.95%-ը` AMX-ի սեփական բաժնետոմսերը: Գործարքի արժեքը կազմել է մոտ 873 մլն դրամ (մոտ 2,2 մլն դոլար)։

Հայկական ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի շուկայի կարգավորման միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման ծառայություններ, առևտուր, քլիրինգ և տեղեկատվական ծառայություններ, բորսայական այլընտրանքային լուծումներ:

Բորսայական հաշվարկներն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետեր է հանդիսանում Հայաստանի ֆոնդային բորսան: AMХ-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով Հայաստանի տնտեսության զարգացման ակտիվ ֆինանսավորման գործիք։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post