02.10.2023 12:11
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Դրամի փոխարժեքը կայուն է եղել ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ օգոստոսին և սեպտեմբերի առաջին կեսին, բայց շարունակել է ամրապնդվել ռուբլու նկատմամբ։ Այս մասին նշվում է «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում։
Սեպտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ դրամը 42 տոկոսով ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: «Միջազգային պահուստները օգոստոսին ավելացել են 94 միլիոն դոլարով` պահպանելով պահուստները պատմականորեն բարձր մակարդակում` 4.2 միլիարդ ՀՀ դրամ, որը համարժեք է ներմուծման 3.5 ամսվա ծածկույթի», – նշում են ՀԲ–ի փորձագետները։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: