Հայաստանի ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն. ՀԲ

02.10.2023 13:46
Հայաստանի ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն, հուլիսին գրանցվել է եկամտաբերության աննշան ավելացում և բանկային վարկերի ու ավանդների միջին աճ, կարծում են Համաշխարհային բանկի փորձագետները։

Ւնչպես նշվում է  «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում, կապիտալի համարժեքության գործակիցները պահպանել են կայունությունը` 20.1 տոկոս: Չաշխատող վարկերի գործակիցը հուլիսին մնացել է անփոփոխ 2.85 տոկոս, մինչդեռ շահութաբերությունը (ըստ ակտիվների) բարձրացել է` հունիսի 2.74 տոկոսից մինչև 2.96 տոկոս` հուլիսին:

Բացի այդ, 2023 թ. բանկային վարկավորումը շարունակել է ավելի արագ աճել, քան ավանդադրումը, վարկերը հուլիսին ավելացել են 2.4 տոկոսով` ի համեմատ ավանդների 1 տոկոս աճի` երկուսն էլ անվանական արտահայտությամբ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post