ՀՀ ԿԲ–ն ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով

04.10.2023 12:11
ՀՀ ԿԲ–ն ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, հաղորդում է ՀՀ ԿԲ–ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԲ–ն ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել էր, որ լողացող փոխարժեքի պայմաններում Կենտրոնական բանկը փոխարժեքի որևէ մակարդակ չի նպատակադրում, սակայն անընդհատ մշտադիտարկում է իրավիճակն արտարժութային շուկայում, և շուկայի լուրջ խաթարման դեպքում կմիջամտի իր գործիքակազմով։

Սեպտեմբերի 19-ից Հայաստանում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ օրեցօր ամրապնդվում է։ Հոկտեմբերի 2-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը գերազանցել է մեկ դոլարի դիմաց 400 դրամ հոգեբանական շեմը՝ անմիջապես ցատկելով 8,81 տոկոսային կետով` մինչև 402,21 դրամ, իսկ հոկտեմբերի 3-ին այն աճել է մինչև 413,45 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post