Հայաստանի բանկերի թոփ հնգյակը` ակտիվների մեծությամբ 2023թ.–ի երրորդ եռամսյակում

20.10.2023 15:13
Հայաստանի բանկերի թոփ հնգյակը` ակտիվների մեծությամբ 2023թ.–ի երրորդ եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի առևտրային բանկերի թոփ հնգյակն` ըստ ակտիվների մեծության 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ։

Հայաստանում գործող 18 բանկերի ակտիվները երրորդ եռամսյակի արդյունքում կազմել են մոտ 8,8 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 4,55 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ բանկային համակարգում ակտիվների մեծությամբ առաջատար դիրքը զբաղեցնում է Արդշինբանկը։ Բանկի ակտիվները կազմել են 1,5 տրիլիդն դրամ (5 տոկոսի անկում)։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը, որի ակտիվները կազմել են 1,3 տրիլիոն դրամ (6,28 տոկոսի աճ), երրորդը տեղում է Հայբիզնեսբանկը` 831,2մլրդ դրամ ակտիվով (2,49 տոկոսի աճ)։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Ակբա բանկը` 757,1մլրդ դրամ ցուցանիշով (աճը` 13,87 տոկոս)։  

5–րդը Ինեկոբանկն է` 553,4մլրդ դրամ ցուցանիշով (աճը` 3,84 տոկոս)։

Բանկերի վարկանիշի աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագիրն է, որը կազմվել է հայկական բանկերի օպերատիվ հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (e-mail: [email protected] ) ($1 – 401.82 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post