Կոնվերս Բանկին շնորհվել է «Euro STP Excellence Award 2022» մրցանակ

20.10.2023 15:41
Կոնվերս Բանկին շնորհվել է «Euro STP Excellence Award 2022» մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ուրախ ենք տեղեկացնել, որ Կոնվերս Բանկը կրկին արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award» պատվավոր մրցանակին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

«Այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել SWIFT համակարգով փոխանցումների բարձր որակի ապահովման համար և փաստում է Բանկի մատուցած գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին:

Շնորհակալություն ենք հայտնում գործընկեր Commerzbank AG բանկին Կոնվերս Բանկի՝ միջազգային փոխանցումների ոլորտում աշխատանքի արդյունավետությունը բարձր գնահատելու համար:»,-ասել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Նշենք, որ միջազգային փոխանցումների ոլորտում Կոնվերս Բանկի նվաճումները բարձր գնահատականի են արժանացել գործընկերների կողմից նաև նախորդ տարիներին, ինչի արդյունքում Բանկը «Euro STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաև 2018, 2019, 2020թթ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post