Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակում կազմել է մոտ 1,5 տրիլիոն դրամ

20.10.2023 15:49
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակում կազմել է մոտ 1,5 տրիլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գործող 18 բանկերի ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակի արդյունքում կազմել է մոտ 1,5 տրիլիոն դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 13,48 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի առևտրային բանկերի թոփ հնգյակն` ընդհանուր կապիտալի մեծությամբ 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, 2023թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ բանկային համակարգում ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատար դիրքը զբաղեցնում է Ամերիաբանկը։  Բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 189,4մլրդ դրամ (աճը` 10,07 տոկոս)։

Երկրորդ տեղում է Արդշինբանկը, որի ընդհանուր կապիտալը կազմել է 186,1մլրդ դրամ (աճը` 27,85 տոկոս), երրորդը Հայբիզնեսբանկն է, որի ընդհանուր կապիտալը 146,96 մլրդ դրամ է (աճը` 7,02 տոկոս)։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականում Ակբա բանկն է` 126,2մլրդ դրամ ցուցանիշով (աճը` 15,35 տոկոս)։

5–րդն Ինեկոբանկն է` 82,9մլրդ դրամ ընդհանուր կապիտալով (աճը` 8,52 տոկոս)։

Բանկերի վարկանիշի աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագիրն է, որը կազմվել է հայկական բանկերի օպերատիվ հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան։ Այս տեղեկագիրը և գործակալության մյուս տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (e-mail: [email protected] ) ($1 – 401.82 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post