Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին արցախցիների տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակը հաղթահարելու համար

28.11.2023 10:46
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին արցախցիների տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակը հաղթահարելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև դրա հաղթահարման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։

Փոխվարչապետը հատուկ ընդգծել է Կառավարության արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post