Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը

21.03.2024 10:07
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների վստահության և առաջարկի շահավետ պայմանների շնորհիվ  պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բավականին բարձր է եղել, ինչի արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է կարճ ժամանակահատվածում: Պարտատոմսերը ձեռք են բերվել ներդրողների լայն շրջանակի կողմից։

Թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11%  և 5% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ: Պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են չհարկվող եկամուտը և ապահովվածությունը: Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:  

Հաշվի առնելով, որ պարտատոմսերի պահանջարկն այս անգամ ևս էապես գերազանցեց առաջարկը, Յունիբանկը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել նոր՝ 24-րդ թողարկումը:

Ծրագրային ազդագիրը (գրանցված 30.08.2023թ. N 1/434Ա), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post