Յունիբանկն ամփոփել է 2016 թ. արդյունքները. բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 35.2 մլրդ դրամը

30.12.2016 16:42
Յունիբանկն ամփոփել է 2016 թ. արդյունքները. բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 35.2 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը 2016 թվականին նշեց  իր հիմնադրման 15-ամյակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ընթացիկ տարում բանկն էապես համալրեց իր ընդհանուր կապիտալը` հասցնելով այն մոտ 35,2 մլրդ ՀՀ դրամի /ըստ ՀՀՄՍ-ի/: Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ին բարելավեց Յունիբանկի վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»:

Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր՝ Յունիբանկն այս տարի ևս շարունակեց ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ:

«Հաշվի առնելով Յունիբանկի արձանագրած բարձր ցուցանիշները, կայուն ֆինանսական վիճակը և զարգացման ռազմավարությունը՝  բանկի Խորհուրդը որոշում կայացրեց սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին 2017թ.-ի սկզբին վճարել միջանկյալ շահութաբաժիններ բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ /տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 13% տարեկան եկամտաբերությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Շահութաբաժինները կվճարվեն 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար: Բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար բանկը կիրականացնի սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Դրա հետ կապված 2017թ.-ի հունվարի 17-ին կգումարվի «Յունիբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` հեռակա քվեարկության կարգով:

2016թ.-ին Յունիբանկի բաժնետոմսերը ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի A ցուցակում, ինչը հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ: Դա վկայում է բանկի նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակի, բանկի թափանցիկ և արդյունավետ աշխատանքի մասին:

Յունիբանկը Հայաստանի ամենաինովացիոն բանկերից մեկն է, որը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում` բիզնեսի զարգացում և անընդհատ աճ ապահովելու, ինչպես նաև հաճախորդների որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով: Ընթացիկ տարում բանկը գործարկեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնը, որը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար: Յունիբանկի կենտրոնը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով և կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ:

Յունիբանկը նաև ամբողջովին անցում կատարեց «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված, CRM-համակարգերի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգին, որի շնորհիվ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:

Այժմ Յունիբանկի ծառայություններից օգտվում են ավելի քան 322 հազար հաճախորդներ, իսկ 3.5 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր: Բանկին վստահել են ավելի քան 24 հազար ավանդ: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 191 հազարը:

Հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, Յունիբանկն ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը:

2008 թ.-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով, բանկի ակտիվները կազմում են 68,8 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 9,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 46,1 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորություները՝ 47,7 մլրդ դրամ, իսկ 2008 թ.-ի հունվար-դեկտեմբերի մաքուր եկամուտը 1,8 մլրդ դրամ է։

Ներկայում «Յունիբակ»-ը 30 գործող մասնաճյուղ ունի։  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև