Հայաստանը 2016 թ.–ը կավարտի 0-ից ցածր գնաճով. ԿԲ նախագահ

29.12.2016 11:46
Հայաստանը 2016 թ.–ը կավարտի 0-ից ցածր գնաճով. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2016 թ.–ը կավարտի 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենա աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը չորեքշաբթի կազմակերպված 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«2016 թվականին Կենտրոնական բանկն ապահովել է գների և ֆինանսական կայունությունը: Կենտրոնական բանկի համար կարևորագույն գնահատական է վստահությունը, ինչը ձեռք է բերվում հետևողական աշխատանքի շնորհիվ», – նշել է ԿԲ նախագահը։

Ջավադյանն ասել է, որ վստահության շնորհիվ է նաև, որ հասարակության մոտ առկա գնաճային սպասումներն էապես նվազել են:

«Գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի՝ մասնավորապես երկարաժամկետ  տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար», – հայտարարել է Ջավադյանը։

Նա ավելացրել է, որ ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով:

«Գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի, այն նաև աջակցել է այս պահին մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը», – հայտարարել է ԿԲ նախագահը։

Նրա խոսքով, տրանսֆերտների նվազման պարագայում այս իրավիճակը նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով, նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով, նպաստել է նաև արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը:

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով, սպառողական գները երկրում 2016 թ.–ի նոյեմբերին, 2015 թ.–ի նոյեմբերի համեմատ, նվազել են 0,6 տոկոսով։ Միաժամանակ, 2016 թ.–ի հունվար–նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 1,4 տոկոսի գնանկում։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2016 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 2,2 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև