Հայաստանի Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը 2010 թ.-ին ճգնաժամի պատճառով չի բարձրանա

04.11.2009 15:34
Հայաստանի Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը 2010 թ.-ին ճգնաժամի պատճառով չի բարձրանա

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը 2010 թ.-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով նույնը կմնա, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։
«Ենթադրվում էր, որ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը կավելանան 20-30 տոկոսով, բայց ցավոք, այն նույնն է մնացել։ Ճգնաժամն իր ազդեցությունն է գործել ողջ երկրի վրա, և մենք, բնականաբար, ընդհանուրի մի մասն ենք»,- հայտարարեց նա։

Ոստիկանության պետի խոսքերով՝ 2010 թ.-ի պետբյուջեի նախագծում ոստիկանությանը հատկացվող միջոցների որոշակի կրճատում կա, սակայն դա հասկանալի է և բացատրվում է ճգնաժամով։

Ընդ որում նա հավելեց, որ նախագահի հանձնարարությամբ, և դա քննարկվել է նաև վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ, տարվա ընթացքում տնտեսված միջոցների շնորհիվ հնարավոր է Ոստիկանության ֆինանսավորման ավելացում։

Հայաստանի 2010թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 676,6 միլիարդ դրամի սահմաններում՝ 772 միլիարդ դրամի համեմատ, որոնք ծրագրվում է հավաքել 2009թ.-ի արդյունքում: Հայաստանի 2010թ. պետական բյուջեի ծախսերը, ըստ բյուջեի նախագծի, կկազմեն 859,6 միլիարդ դրամ, որոնցից 85,7 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը:

Հայաստանի 2010 թ. պետբյուջեի հարկային մուտքերը նախատեսված են 533 միլիարդ դրամի սահմաններում, ինչը գերազանցում է 2009թ.-ին ծրագրված 510 միլիարդ դրամի ցուցանիշը:

Դրամի հանդեպ դոլարի հաշվարկային փոխարժեքը ծրագրված է 376 դրամի մակարդակում՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև