Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը ապրիլին ավելացել է 3,1%–ով` հասնելով 389 հազար դրամի

04.07.2014 15:58
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը ապրիլին ավելացել է 3,1%–ով` հասնելով 389 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի ապրիլին, 2013թ.–ի ապրիլի համեմատ, ավելացել է 3,1%–ով` հասնելով 389 053 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` մոտ 332,8 հազար դրամ, և  տեղեկատվության ու կապի ոլորտներում` 315,1  հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ 88,4 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 104,1 հազար դրամ, կրթության ոլորտը`շուրջ 104,4 հազար դրամ, այլ ծառայությունները` 102,5 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի ապրիլին կազմել է 161 632 դրամ, ինչը 0,3 տոկոսով շատ է 2014թ. մարտի ցուցանիշից և 6,1 տոկոսով շատ է 2013թ.–ի ապրիլի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի ապրիլին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 200,15 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 111,9 հազար դրամ։ Երևանում հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան 174,9 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի մայիսին կազմել է 161 036 դրամ ($390 կամ 13 555 ռուբլի), ինչը 0,4 տոկոսով քիչ է ապրիլի ցուցանիշից։ ($1 –ը` 407,99 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև