NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 2–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

02.07.2013 18:38
NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 2–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 2–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է հունիսի 28–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմում էր 409,94 դրամ` մեկ դոլարի դիմաց։

Հուլիսի 2–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 410,81 դրամ, 1 եվրոն` 535,16 դրամ։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև