Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2013
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for June, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 28–ին 409,94 դրամ է կազմել

    Friday, June 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 28-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 409,94 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 28–ին 409,90 դրամ է կազմել

    Friday, June 28th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 26-ի արդյունքներով, հունիսի 27–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,30 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,90 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն. 2013 թվականի տարեկան գնաճը հունիսին 6,8% կկազմի

    Friday, June 28th, 2013

    ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը սպասում է, որ 2013 թվականի տարեկան գնաճը հունիսին 6,8% կկազմի։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասի նշվում է ՌԴ սոցիալտնտեսական մոնիթորինգում։ Հիշեցնենք, որ մայիսին տարեկան գնաճը կազմել է 7.4 տոկոս։

    Տնտեսական զարգացման նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում

    Friday, June 28th, 2013

    Տնտեսական զարգացման նախարարությունը (ՏԶՆ) կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում։ Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը, հաղորդում է РБК–ն։

    NASDAQ OMX Արմենիա բորսայի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում իրականացված գործարքների ծավալը մեկ տարում ավելացել է և կազմել 1 մլրդ դրամ

    Friday, June 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների համախառն ծավալը, ընթացիկ տարվա ապրիլի վերջի տվյալների համաձայն, կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով յոթ անգամ, ուրբաթ տեղեկացրեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

    Արարատբանկը հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին

    Friday, June 28th, 2013

    Արարատբանկն ուրբաթ հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի յոթերորդ թողարկման մասին։

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում հայտարարվել է Արարատբանկի արժեկտրոնային պարտատոմսերի 6-րդ թողարկման մասին

    Friday, June 28th, 2013

    Արարատբանկն ուրբաթ հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 6-րդ թողարկման մասին, որոնք ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով։

    Հայաստանում փողի զանգվածի ծավալը մայիսին ավելացել է 1,2%–ով և 1384,2 մլրդ դրամ կազմել

    Friday, June 28th, 2013

    Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի մայիսի վերջին, 2012 թվականի ապրիլի համեմատ, աճել է 1.2%–ով և կազմել է ավելի քան 1384,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի մայիսին աճել են 1,9 տոկոսով` մինչև 1 669,7 մլն դոլար

    Friday, June 28th, 2013

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի մայիսին կազմել են 1 669,7 մլն դոլար` 2012թ. մայիսի համեմատ աճելով 1,9 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Հայաստանում փողի բազան մայիսին աճել է 5,2%–ով և կազմել է շուրջ 714,8 մլրդ դրամ

    Friday, June 28th, 2013

    Հայաստանում փողի բազան 2013 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ աճել է 5,2%–ով և կազմել է շուրջ 714,8 մլրդ դրամ։ Ինչպես »ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկից, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն մայիսի վերջին կազմել է ավելի քան 404,3 մլրդ դրամ` մարտի 399,3 մլրդ դրամի դիմաց։