«Յունիբանկը» զրոյացրել է ԼՂՀ–ում ադրբեջանական ագրեսիայի զոհերի ընտանիքների վարկային պարտավորությունները

13.04.2016 19:45
«Յունիբանկը» զրոյացրել է ԼՂՀ–ում ադրբեջանական ագրեսիայի զոհերի ընտանիքների վարկային պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» որոշում է կայացրել զրոյացնել ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների վարկային պայմանավորվածությունները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանյան որոշ բանկեր, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հայ հերոս զինծառայողների և նրանց ընտանիքների ստանձնած վարկային պարտավորությունները զրոյացրել են:

Ըստ հաղորդագրության, Յունիբանկն իր աջակցությունն է հայտնել վերջին օրերին մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և արդեն իսկ զիջել Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները:

«Բարձր ենք գնահատում մեր հայ զինվորների անձնազոհությունն ու արիությունը, և խորին ցավակցությունները հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին»,- ասել են «Յունիբանկում»:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև