ՎԱՐԿԵՐ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերի տրամադրած վարկերի ծավալը II եռամսյակում ավելացել է 1,3%

02.08.2010 17:59

Հայաստանի բանկերի տրամադրած վարկերի ծավալը II եռամսյակում ավելացել է 1,3%

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը, այդ թվում նաև դեպոզիտները, ֆակտորինգն ու լիզինգը, հունիսի վերջին կազմել է 800,7 միլիարդ դրամ՝ երկրորդ եռամսյակում ավելանալով 10,6 միլիարդ դրամով կամ 1,3 տոկոսով: Այս մասին նշվում ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի  2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

Միաժամանակ այս ժամանակահատվածում վարկավորման ծավալների աճի զգալի տեմպ է գրանցվել տրանսպորտի և կապի վարկավորման ոլորտում՝ 24,4 տոկոսով կամ 4,3 միլիարդ դրամից մինչև 22,2 միլիարդ դրամ, առևտրի ոլորտում՝ 2,3 տոկոսով կամ 3,7 միլիարդ դրամից մինչև 164,7 միլիար դրամ և շինարարության ոլորտում՝ 2,3 տոկոսով կամ 1,2 միլիարդ դրամից մինչև 58,8 միլիարդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ բնագավառների վարկավորումն ավելացել է 6,1 տոկոսով կամ 4,7 միլիարդ դրամից մինչև 81,8 միլիարդ դրամ, գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի ծավալներն ավելացել են 1,3 տոկոսով մինչև 48,7 միլիարդ դրամ: Միաժամանակ գրանցվել է նաև սպառողական վարկերի ծավալների 0,8 տոկոսանոց աճ կամ 1,1 միլիարդ դրամից մինչև 143,8 միլիարդ դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի բանկերի տրամադրած վարկերի ծավալը II եռամսյակում ավելացել է 1,3%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
14.05.2024