ՖԻՆԱՆՍ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ-ն կարող է դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը

14.12.2009 14:14

ՀՀ-ն կարող է դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական կենտրոն դառնալու՝ Հայաստանի հավակնոտ ծրագրերն իրական հիմք ունեն, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք համեմատական առավելություններ ունենք ֆինանսաբանկային հատվածում, և մենք պետք է դրանից օգտվենք»,- լրագրողներին ասաց Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգը ճգնաժամի ընթացքում ցուցադրեց պատրաստվածության բարձր մակարդակ, Հայաստանի կառավարությունը և Կենտրոնական բանկն, ի տարբերություն ԱՊՀ բոլոր երկրների, չտրամադրեցին առևտրային բանկերին ոչ մի դրամի ֆինանսական աջակցություն։

«Առևտրային բանկերն ունեին համապատասխանության նորմատիվի բավարար ցուցանիշներ, բավարար լիկվիդայնություն, և ի վիճակի էին ինքնուրույն սպասարկել իրենց հաճախորդներին»,- պարզաբանեց նա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ-ն կարող է դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
14.05.2024