* ԲԱՆԿ * ՉԻՆԱՍՏԱՆ * ՀԱՅՏ * թեմյով բոլոր նորությունները

Իսպանիան, Հարավային Կորեան և Ավստրիան պաշտոնապես դարձել են AIIB հիմնադիր երկրներ. ՉԺՀ ֆինանսների նախարար

11.04.2015 11:57

Իսպանիան, Հարավային Կորեան և Ավստրիան պաշտոնապես դարձել են AIIB հիմնադիր երկրներ. ՉԺՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չինաստանի կողմից ստեղծվող Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի (Asian Infrastructure Investment Bank, AIIB) գործող հիմնադիր երկրները հավանություն են տվել Իսպանիայի, Հարավային Կորեայի և Ավստրիայի` անդամ–երկրի իրավունքով բանկին միանալու  հայտին, շաբաթ օրը հայտնել է ՉԺՀ ֆինանսների նախարարությունը։

«Գործող հիմնադիր երկրների համաձայնությամբ ապրիլի 11–ին Իսպանիան, Կորեայի Հանրապետությունը և Ավստրիան պաշտոնապես դարձել են Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի հիմնադիր երկրներ»,– ասվում է ՉԺՀ ֆինանսական գերատեսչության կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը ստեղծվել է 2014 թվականին` Չինաստանի նախաձեռնությամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերին բանկի հիմնադրման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել 21 երկիր։ Բանկի կենտրոնակայանը, որի նպատակն Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է, Պեկինում է։ Կանոնադրական կապիտալը կկազմի 100 միլիարդ դոլար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Իսպանիան, Հարավային Կորեան և Ավստրիան պաշտոնապես դարձել են AIIB հիմնադիր երկրներ. ՉԺՀ ֆինանսների նախարար

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ